

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
«Եվրատեսիլ 2013» մեր երկիրը ներկայացնող «Դորիանս» խմբի անդամները Կոպենհագենում կայանալիք համերգից եւ եվրատեսիլյան շաբաթներից առաջ այսօր լրագրողներն պատմել են սպասվող համերգի մասին: «Ներկայանալու ենք մինիմալիստական ոճով»,- ասել է խմբի մենակատար Գոռ Սուջյանը:«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ հավել է, որ մրցույթին մասնակցում են ոչ թե մրցակցության, այլ լավ շոուի համար, այնպես ինչպես անում են շատ զարգացած երկրներ: Հիշեցնենք, որ այս տարի երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում՝ մայիսի 14-18-ը: Հայաստանի ներկայացուցիչը, վիճակահանության համաձայն, ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում 11 համարի ներքո: Մրցույթին մասնակցում է 39 երկիր:
«Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնող «Դորիանս» ռոք խումբը եւ հայաստանյան պատվիրակությունը մայիսի 7-ին կմեկնեն այս տարի մրցույթը հյուրընկալող երկիր` Շվեդիա: Մայիսի 10-ին մեր երկիրը ներկայացնող խմբի տղաները ելույթ կունենան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Խմբի մենեջեր Արա Թադեւոսյանի խոսքով՝ Կոպենհագենի ամենամեծ համերգասրահում ելույթ ունենալու նախաձեռնությունը պատկանում է Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: «Համերգը լրացուցիչ առիթ է ներկայանալու համար, ինչպես նաեւ մրցույթից մի քանի օր առաջ մեծ բեմում հանդես գալն օգտակար կլինի»,- կարծիք հայտնեց Արա Թադեւոսյանը: Ի դեպ՝ համեգին որպես հատուկ հյուր ներկա կլինի նաեւ «Եվրատեսիլ 2013»-ի Ռուսաստանը ներկայացուցնող Դինա Գարիպովան:
Ո՞րն է լինելու Հայաստանի խաղաքարտը: Ներկայացնում է Արա Թադեւոսյանը.«Հայաստանն առաջին անգամ է ներկայանում «Եվրատեսիլ»-ին ռոք խմբով, մինչ այդ եղել են փոփ կամ ֆոլկ կատարումներ: Շատ ուրախալի է` այս երգը հեղինակել է ռոք երաժշտության կենդանի լեգենդ Թոմի Այոմին, ով նաեւ մեր ուժեղ դաշնակիցն է»:
Հավելենք, որ այսօր եվրատեսիլի պաշտոնական կայքէջում տեղադրվել էր Թոմի Այոմիի հարցազրույցը, որտեղ լեգենդար երաժիշտը հաջողություն էր մաղթել տղաներին եւ ասել , որ իրենք արժանի են լավագույնին: Ի դեպ կիսաեզրափակիչ փուլի օրերին Այոմին իր երկրպագուներին կոչ է անելու սատարել հենց Դորիանսին:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանի խոսքով` այս տարի շեշտը դրվելու է հենց արտիստի վրա: Խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն էլ ասաց, որ մասնակցելու են մրցույթին լավ տրամադրությամբ, նպատակը Lonely planeti- մեսիջը տեղ հասցնելն է լինելու: