Անհրաժեշտ են բուժաշխատողներ


Անհրաժեշտ են մինչև 55 տարեկան բուժաշխատողներ։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքի իր էջում։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր
ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցածմեր քաղաքացիներին»,- գրել է նախարարը:
Ըստ նրա՝ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն
հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.
— ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի
բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
— լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
— ռեանիմատոլոգներ,
— բուժքույրեր,
— մայրապետեր:
«Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով»,- գրել է
Թորոսյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրական գործի համար: