ԿարևորՀասարակություն
Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ


Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր հրապարակել է մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները։
Անհրաժեշտ 5%–ի շեմը հաղթահարել է 4 կուսակցություն՝ «Միասնական հայրենիքը», Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցությունը» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:
Իսկ կուսակցությունների դաշինքներից 7%–ի շեմը հաղթահարած ուժը «Ազատ Հայրենիք-ՔՄԴ»-ն է։ Մանդատների բաշխման վերաբերյալ տվյալները հրապարակվելու են 7 օր հետո։
- «Ազգային վերածնունդ» կուսակցություն– 2360 կողմ ձայն կամ 3,2%
- «Միասնական հայրենիք» կուսակցություն– 17365 կողմ ձայն կամ 23,63%
- «Անկախության սերունդ» կուսակցություն– 656 կողմ ձայն 0,9%
- «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն– 4717 կողմ ձայն կամ 6,4%
- Արցախի հեղափոխական կուսակցություն– 1660 կողմ ձայն կամ 2,26%
- «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք– 29688 կողմ ձայն կամ 40,4%
- Արցախի «Արդարություն» կուսակցություն– 5865 կողմ ձայն կամ 7,9%
- Արցախի ժողովրդավարական կուսակցություն– 4269 կողմ ձայն կամ 5,81%
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն– 958 կողմ ձայն կամ 1,3%
- Արցախի պահպանողական կուսակցություն– 2108 կողմ ձայն կամ 2,87%
- Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն– 480 կողմ ձայն կամ 0,65%
- «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք– 3305 կողմ ձայն կամ 4,5%