ԿարևորՀասարակություն

Ծանր է գտնահատվում 14 պացիենտի առողջական վիճակը․ Առողջապահության նախարար

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից երկուսը  նոր արտերկրից ժամանած դեպքեր են: Կառավարության արտահերթ նիստում այդ մասին նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նրանց շփման շրջանակը պարզվում է։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն վիճակը կարող է դառնալ ծանր, քանի որ դրական դինամիկա է նկատվում:

Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի։ Նրանցից 30-ն ապաքինվել են։ Երեք մարդ մահացել է։

Back to top button