
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի տեսակապի տեսանյութը՝ գրելով․ «Ճգնաժամը որպես հնարավորություն. կարո՞ղ ենք արդյոք թոքերի օդափոխման սարքեր արտադրել»։
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին։




