
Մարտի 29-ին Լեհաստանում մահացել է ակադեմիական կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Ինչպես հայտնում է Լեհաստանի Մշակույթի նախարարության Թվիթերի էջը, 86-ամյա Պենդերեցկու մահվան մասին հայտնել է նրա ընտանիքը:
Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 23-ին լեհական Դեմբիցե քաղաքում։ Կրակովում Պետական բարձրագույն երաժշտական դպրոցն ավարտելուց հետո նա դարձել է պոլիֆոնիայի և կոմպոզիցիայի պրոֆեսոր, այնուհետև դասավանդել այդ առարկաները Գերմանիայում և ԱՄՆ-ում՝ սկսելով ուսանողական փոխանակման ծրագրից։ 1966-68 թթ․ Պենդերեցկին դասավանդել է Էսենում (Գերմանիա)՝ Volkwang Hochschule für Musik-ում։
Միջազգային ասպարեզում Պենդերեցկիի առաջին ելույթը տեղի է ունեցել 1959 թվականին Վարշավայի աշնանային փառատոնի շրջանակներում։
Պենդերեցկիին միջազգային ճանաչում է բերել «Ողբ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» ստեղծագործությունը։
1972 թվականին Պենդերեցկին սկսել է իր դիրիժորական կարիերան:
Տես նաև.
Քշիշտոֆ Պենդերեցկու հայ տատիկը ու «Չարչարանքներ՝ ըստ Ղուկասի»




