ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս դիմանալ կորոնավիրուսի օրերին․ ծիծաղե՛լ

Այս օրերին ամբողջ աշխարհը կորոնավիրուսի դեմ պայքարելուն զուգահեռ, նաև հումորներ է անում։ Մեզ, սովորաբար տեղ են հասնում ռուսերեն ու անգլերեն հումորները։ Բայց, քանի որ աշխարհում այլ լեզուներ էլ կան, հումորներն էլ են բազմալեզու։

Այս պարագայում ճիշտ կլինի ասել, ինչքան հումոր գիտես, այնքան հավանականությունը քիչ է, որ կորոնավիրուսով, կամ արեւմտահայերենով՝ թագաժահրով կվարակվես։

«Մի անգամ դևն իր մոտ է կանչում հային, ռուսին ու վրացուն…»։ Դա մի անգամ, այս անգամվա կանչվածները չինացին, արաբն ու հրեան են, դևի կարգավիճակում հայն է։

Մեզ, սովորաբար, տեղ են հասնում ռուսերեն, անգլերեն հումորները, մասամբ՝ ֆրանսերեն, գերմաներեն ու իսպաներեն, լավ՝ մի քիչ էլ իտալերեն։ Բայց քանի որ մենք՝ հայերս, էն գլխից լավ ենք անգլոսաքսոնների հետ, աշխարհիս վրա էլ մենք ենք, մեր հումորներն ու իրենք։ «Մենք ենք, մեր սարեր»–ում էլ էր այդպես։

Հատված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից

Սրանից մի քանի տասնամյակ առաջ մենք ու Ամերիկան նստած փորձում էինք հասկանալ, թե Քենեդուն ով ու ինչի համար սպանեց, հիմա էլ բան  չի փոխվել։ Էլի մենք ու էլի Ամերիկան, ուղղակի հիմա նստած փորձում ենք հասկանալ, թե Կորոնավիրուսն ի՞նչ է որ, ո՞վ բերեց, ինչո՞ւ եկավ, հետն էլ՝ հումոր անենք, գնանք տներով։ Հա, մոռացել էի, բա էլ ուր կարող ենք գնալ, եթե արդեն տանն ենք։

Դևը հիմա հայն է, ու դե Ամերիկայի հետ, իհարկե, փորձում են հասկանալ՝ լավ, ինչի՞ց եղավ, որ այսպես ստացվեց ամեն ինչ։

Քանի որ ամեն ինչ սկսվեց հեռավոր Չինաստանից, ցեցը գցեցին ամբողջ աշխարհի ջանին ու քաշվեցին մի կողմ, հենց չինացուն էլ առաջինը սկսում են հարցաքննել։ Ո՛չ ֆեյսբուքում, ո՛չ ինստագրամում, նրանք չեն խոսում, չեն ծիծաղում։

Ուհանում կորոնավիրուսից բուժվող հիվանդների համար բժշկական անձնակազմը պարում է

Ես Չինաստանը ճանաչող, այնտեղ ապրած մի ընկեր ունեմ, երկու եղբայր, քույրս էլ ամուսնու հետ՝ հինգ. ասում են՝ չինացիները հումոր չեն անում։ Իրենք շփվում են իրենց Wechat–ով, փակ տարածքում, խոսում՝ դասերից։ Մոռացել են արդեն՝ հավանական չղջիկն ով կերավ։ Դե ասում են՝ էս կորոնավիրուսը չղջիկ ուտելուց են վարակվել։ Բայց ճիշտը ո՞վ գիտի։

Մենք, դե Ամերիկան, իհարկե անցնում ենք արաբների մոտով։ Խոսում Անիի հետ, իմանում, որ Կորոնավիրուսով առաջին վարակվածին զուռնադհոլով են դիմավորել։

Հրեաների մոտ գնալու համար ձեռքերը ալկոգելով ախտահանելը պարտադիր է ու, վստահ եմ, պարտադիր կլինի անգամ այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջանա։

Հրաչն ասում է, որ հրեաները պակաս հումորով չեն, բայց դե իրենց հումորը հեչ չեն պարտադրում։

Իսրայել՝ 2030թ
–Մայրի՛կ, իմ անունը դրե՞լ եք ի պատիվ կորոնավիրուսի։
–Չէ, ի՞նչ ես ասում Ալկոգելչիկ։ Իհարկե ոչ։

Մինչև ոմն Ալկոգելչիկ, որ դեռ չի ծնվել, բայց գոյություն ունի, մեծանա ու հասկանա, թե մայրն ինչ է արել, արժի վերադառնալ Հայաստան։

Հայը, Ամերիկայի հետ գլուխ գլխի տվեցին, բայց չհասկացան, վերջը՝ ում հումորն էր ամենալավը։ Ու չհասկանալով՝ մտքով վերադարձան մոսկվաներ ու  հասկացան, որ դեռ սովետի ժամանակ մարդիկ իրար չէին տեսնում։

Բայց դա էլ, հեռավոր անցյալում էր։

Կարդացեք նաև

Back to top button