ԿարևորՀասարակություն

Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները վաղը կթեստավորվեն. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է բոլոր այն վայրերը, որտեղ գտնվում են մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները։

Ֆեյսբուքի իր էջում նախարարը տեղեկացրել է, որ Իտալիայից վերադարձաձ քաղաքացիները վաղը թեստ կհանձնեն։

«Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները։ Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և ըստ դրա արդյունքների կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ։ Ամեն դեպքում բոլորը իրենց լավ էին զգում և բարձր տրամադրություն ունեին»,- գրել է նախարարը:

Նախարարի առաջին կանգառը Ծաղկաձորում է եղել:

Կարդացեք նաև

Back to top button