ԿարևորՀասարակություն

Վրաստանից Հայաստան է ժամանել ևս մի խումբ ՀՀ քաղաքացի

Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: 

Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացու մեկնումը հայրենիք։

Դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։

«Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1664774866998449

Կարդացեք նաև

Back to top button