
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Վարչապետը հայտնել է, որ աշխատում է տանից: Ջոնսոնն ասել է, որ ունի ջերմություն, հազ, բայց ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում:
Բորիս Ջոնսոնը դիմել է հայրենակիցներին և հայտնել, որ ինքնամեկուսացվել է, նա հավաստիացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է և հաջողությամբ կպսակվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Թագավորության արքայազնի` 71-ամյա Չարլզի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս:




