ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայից Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Կառավարության որոշմամբ՝ մարտի 27-ին՝ 00.00-ից, արտերկրի հետ բոլոր չվերթերը դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթերը։

«Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված «Բելավիա» ընկերության Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից։ Տոմսերի համար կարելի է դիմել «Սաբերատուր ընկերությանը»՝ հետևյալ կապի միջոցներով՝

Էլ. փոստ [email protected]

Հեռախոս՝ +33 6 95 10 39 27»: 

https://www.facebook.com/ambassadearmenie/posts/2915022678560477

Կարդացեք նաև

Back to top button