

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր ներկայացրել է հայաստանյան շուկայում տիրող վիճակ՝ն ըստ գրանցված գնաճի և գնանկման:
Այս տարվա ապրիլին մարտի համեմատ դիտարկված 470 անվանում ապրանք ծառայություններից 290-ում, որը կազմում է դիտարկվող ապրանք ծառայությունների 62 տոկոսը, արձանագրվել է գնաճ, 115-ում կամ 25 տոկոսում՝ գնանկում, 65 անվանման ծառայությունների գները պահպանվել են:
ԱՊՀ երկրների սպառողական շուկայում երեք ամսվա ընթացքում ամենամեծ գնաճն արձանագրվել է Բելառուսում` 5,4 տոկոս, որին հաջորդում է Հայաստանն 2,9, այնուհետև՝ Ադրբեջանը՝ 2,3 տոկոս:
ԵՄ 27 երկրներում գնաճը կազմում է 0,5 տոկոս, արձանագրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Հայաստանում մրգի 4,4 տոկոս գնաճ է արձանագրվել, սակայն գնանկում է արձանագրվել կարտոֆիլի և բանջարեղենի ապրանքային խմբերում` 9,6 տոկոս:
Որոշ ապրանքնատեսակներ` կարագ, պանիր, նույնպես գնաճ է արձանագրվել:
Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում այս տարի նախորդ տարվա համեմատ գնաճ է արձանագրվել 11, 6 տոկոս:
Կաղամբի և վարունգի գները նվազել են: Իջել է նաև խոզի մսի գինը։
Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի միջին անվանական աշխատավարձն ավելացել է 3,8 տոկոսով։