ԿարևորՀասարակություն

Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել  է «Ժողովրդավարության տարատեսակներ» (V-Dem) ինստիտուտի հրապարակած ժողովրդավարության մասին զեկույցին, որում Հայաստանը ժողովրդավարացման  բարձր ցուցանիշներ է արձանագրել: V-Dem-ը նշում է, որ Հայաստանում ժողովրդավարության ակտիվիստներն այժմ կարող են հավաքել խաղաղ բողոքի ցույցերի պտուղները: 2019 թվականին լիարժեք իշխանության է եկել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը:

Վարչապետը  նաև  խոսել է «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ի մասին: Հայաստանը «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։

Հայաստանը 70.6 ցուցանիշով 180 երկրների շարքում ընդգրկված է առավելապես ազատ երկրների խմբում, մինչդեռ անցյալ տարի 67.7 ցուցանիշով չափավոր ազատ երկրների խմբում էր:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/581613692563907/

Կարդացեք նաև

Back to top button