ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունները՝ առցանց

Հայոց ցեղասպանության թանգարանը կազմակերպել է ժամանակավոր ցուցադրությունների առցանց ցուցադրություն: Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից:

«2019-ի աշնանը ՀՑԹԻ կազմակերպեց «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրության շրջանակներում ներկայացվել է բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: Առանձին խորագրերով լուսաբանվել են հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը:

Ներկայացվել են նաև հայկական կազմակերպություների` ՀԲԸՄ, Հայ ազգային Միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները:

https://www.facebook.com/armeniangenocidemuseum/posts/3279439078734903


Կարդացեք նաև

Back to top button