ԿարևորՀասարակություն

Գործակվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ

ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը: Այս մասին մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

« gov.am կայքից բացի, սա լինելու է տեղեկատվություն ներկայացնելու հիմնական ռեսուրսը։ Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է դրվելու այստեղ կորոնվիրուսի կանխարգելման, բուժման պետական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվելու է համապատասխան լրահոս, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումները»,- ասել է Սուրեն Քրմոյանը:

Քրմոյանը նաև հայտնել է, որ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը:

«Տրանսպորտային միջոցներն աշխատելու են, և այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր»,- ասել է Քրմոյանը:

Կարդացեք նաև

Back to top button