Քաղաքական
Վահագն Խաչատրյանն այսօր ամփոփել է քարոզարշավը
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն այսօր ամփոփել է քարոզարշավն ու նշել, որ թեև մեկ շաբաթ ուշացումով էին սկսել քարոզչությունը, այդուհանդերձ հասցրել են ասելիքը ներկայացնել համաքաղաքացիներին: Նա կրկին շեշտել է, որ այս ընտրությունները քաղաքական են և կարող է օգնել իրենց` հասնելու գլխավոր նպատակին` համակարգային փոփոխություն բերել երկրում: Նա նաև լրագրողներին ասել է, որ իրեն տեղեկացրել են նախապատրաստվող ընտրակեղծիքների մասին եւ հոշում է Ոստիկանությանը հատկապես ուշադիր լինել Մալաթիա-Սեբաստիա համայնքի նկատմամբ: