
Կառավարությունն այսօր վաղաժամ դադարեցրել է Պռոշյան գյուղական համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի լիազորությունները: Հիշեցնենք՝ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարվա ապրիլի երկուսին: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքի ընտրատարածքում հունիսի 11-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մայիսի 10-ը հանրապետությունում ոչ աշխատանքային է հայտարարվել: Մայիսի 10-ի աշխատանքային օրը տեղափոխվում է մայիսի 18-ի շաբաթ օր: Այսպիսով, մեր քաղաքացիները հաջորդ շաբաթ 4 օր հանգստանալու հնարավորություն կունենան:
Բացի այդ՝ որոշվել է կառավարության հաջորդ նիստն անցկացնել մայիսի 8-ին:
Կառավարությունը մերժել է ԱԺ ՀԱԿ խմկաբցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ ներկայացրած ՀՀ Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին օրենքի նախագիծը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, Հրանտ Բագրատյանին համագործակցելու առաջարկ է ներկայացրել:




