ԿարևորՀասարակություն

Հայաստանի և Իսրայելի առողջապահության նախարարները ճշգրտել են կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները

Նախագահ Արմեն Սարգսյանի և Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, կապ է հաստատվել երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։

Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»,- գրել է նախարարը։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1176883945831202

Կարդացեք նաև

Back to top button