Քաղաքական
ՀԱԿ գերակա խնդիրն իշխանությունը վերցնելն է
Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
«Մենք ամբիցիաներ չունենք: ՀԱԿ-ի գերակա խնդիրն իշխանությունը վերցնելն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին:
«Եթե քաղաքական ուժերի խելքը հերիքի, ապա չորս քաղաքական ուժեր կարող են միասնական ձեւով իշխանությունը վերցնել Հանրապետականից>,-ասել է Արամ Մանուկյանը: Նա խոսել է երկրի առջև ծառացած ամենագլխավոր խնդրի՝ արտագաղթի մասին, որի պայմաններում նսեմանում է նաև ընտրությունների նշանակությունը։