ԿարևորՀասարակություն

Առաջնակի օջախներից դուրս 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցածները կարանտինում են. ԱՆ մամուլի խոսնակ

Հայաստանում առաջնակի օջախներից դուրս հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցածները ևս կարանտինում են: Aյս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ, հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները կարանտինում են, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացման մեջ է: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,-նշել է Նիկողոսյանը:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2447802518654860

Հայաստանում մարտի 21-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է:

Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Կարդացեք նաև

Back to top button