
Ա. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սկսել է ցուցադրել խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները:
Թատրոնի ֆեյսբուքյան էջի հետևորդներն արդեն կարող են դիտել Կ. Խաչատրյանի ՉԻՊՈԼԻՆՈ բալետային ներկայացումը:
«Հետևեք մեր էջի նորություններին, որպեսզի տեղեկանաք առաջիկա օրերին ցուցադրվելիք ներկայացումների մասին։ Մեզ համար անչափ կարևոր է այս ընթացքում չդադարեցնել ձեզ հետ կապը։ Վայելենք օպերային և բալետային լավագույն ներկայացումները տան պայմաններում»,- գրել է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:




