ԿարևորՀասարակություն

Բեռնափոխադրումների վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը

Վրաստանում ՀՀ դեսպանությումը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ Վրաստանի տարածք օտարերկրացիների մուտքն արգելող որոշումը չի վերաբերում հայ բեռնափոխադրողներին։

Անբարենպաստ եղանակի պատճառով փակված Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի բացվելուն պես հայ բեռնափոխադրողները կարողանալու են Վրաստանի տարածքով իրականացնեն իրենց բեռնափոխադրումները։

«Տեղեկացնում ենք նաև, որ այն բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում միայն Հայաստան-Վրաստան-Հայաստան ուղղությամբ (ՌԴ չգնացող), այժմ էլ կարող են անարգել ելումուտ անել հայ-վրացական անցակետերով։

Միաժամանակ հորդորում ենք օգտվել միայն պաշտոնական աղբյուրների հայտնած տեղեկատվությունից»,-նշված է հայտարարությունում։

https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1655528577923078

Կարդացեք նաև

Back to top button