ԿարևորՀասարակություն

Նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին տեղեկություններն ամբողջությամբ սուտ են. ԱՀ առողջապահության նախարարություն

Արցախի առողջապահության նախարարությունն արձագանքելով սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությանը՝ պաշտոնապես հայտարարում է, որ Հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել:

«Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:

.Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, և ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:

.Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ:

.Հորդորում ենք բոլորին չհավատալ և չտարածել ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները»,-ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել` ուղարկվել լաբորատոր հետազոտության:

12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1-դեպքի պատասխանը պարզ կլինի մարտի 18-ին՝ օրվա ընթացքում:

Կարդացեք նաև

Back to top button