ԿարևորՀասարակություն

Խոշոր առևտրային օբյեկտներում պետք է բացառվեն անձանց կուտակումները

Փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ այսօր ցուցում է տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

✅աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,

✅տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,

✅անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։

Կարդացեք նաև

Back to top button