ԿարևորՀասարակություն

Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի կորոնավիրուսի թեստերի նոր խմբաքանակ

Առաջիկա օրերին Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի թեստ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Նա վստահեցրել է, որ կա բավարար քանակությամբ թեստ, նաև նշել, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացնում լրացուցիչ թեստեր ձեռք բերելու համար:

Այս պահին կա կորոնավիրուսով վարակի հաստատված 64 դեպք: Կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Նրանք ի սկզբանե եղել են մեկուսացված:

Կարդացեք նաև

Back to top button