ԿարևորՏնտեսական

ՏՄՊՊՀ-ն մոնիտորինգ է իրականացնում, առաջիկա օրերին արդեն օնլայն կհետևեն վաճառքի տվյալներին

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության կոմիտեում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ՝ գների և պաշարների մոնիտորինգ իրականացնելու համար, հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Առաջիկա օրերին արդեն օնլայն հնարավոր կլինի հետևել գներին ու վաճառքի տվյալներին:

Գևորգյանն ասել է, որ մոնիտորինգի են ենթարկվում նաև ՀՀ տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա պաշարները, ալյուրի ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և մի շարք այլ ապրանքների հետ կապված խնդիր չկա, պաշարները բավարար են:

Նա հորդորել է գնումներ կատարելիս հիշել, որ ապրանքներն ունեն ժամկետներ:

Խոսելով գների մասին, նա նշել է, որ իրենք հայտնաբերում և պատասխանատվության են ենթարկում նաև անձանց, ովքեր տարբեր օնլայն հարթակներում զբաղվում են ձեռնարկատիրույթամբ՝ սահմանելով բարձր գներ: Գևորգյանն ասել է, որ ՀՀ-ում ալկոգել արտադրող բոլոր ընկերությունների հետ ամենօրյա կապի մեջ են, նրանք գները չեն բարձրացնում, առևտրի խոշոր ցանցերում ևս ալկոգելի գինը չի բարձրացել: Չի թանկացել նաև ախտահանիչ նյութերի համար նախատեսված սպիրտը:

Ամբողջ աշխարհում թանկացել են դիմակները, սակայն մարտի 16-ի դրությամբ մեծածախ գնման առաջարկ կա 84 դրամով:

Կարդացեք նաև

Back to top button