ԿարևորՀասարակություն

Հորդորում ենք քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հորդորել է էջմիածնի բնակիչներին քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նա գրել է

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:

Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:

Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։

https://www.facebook.com/gasparyandm/posts/3039316919432718

Տես նաև՝ Էջմիածինը մեկուսացվել է

Կարդացեք նաև

Back to top button