ԿարևորՀասարակություն

Կանխարգելիչ միջոցառումներ` Կապանում

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Կապանում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Լավ Ընկեր» և «Կարեն-Գարիկ» ՍՊ ընկերությունների տրանսպորտային միջոցները երթուղու սկզբնակետում և վերջնակետում ենթարկվում են ամբողջական ախտահանման։

Ախտահանման աշխատանքներ են իրականացվել նաև Կապանի համայնքապետարանի շենքում։

Աշխատանքները շարունակվում են։ Կապանի համայնքապետարանը
սննդի կետերին, խանութներին, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններին ու հիմնարկներին՝ բանկեր, վարկային կազակերպություններ, հորդորում է իրենց տարածքներում ևս անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ թույլ չտալու համար հնարավոր վարակների տարածումը։

https://www.facebook.com/Kapanmunicipality/posts/590606394866176

Կարդացեք նաև

Back to top button