
Հռոմից ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանել է Զվարթնոց օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մարտի 15-ին` Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ է իրականացրել «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։ Չվերթի բոլոր ուղևորները կտեղափոխվեն հատուկ բնակության վայր՝ 14 օրյա ժամկետով։




