
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ թեստեր, որոնք հնարավորություն կտան 15 րոպեի ընթացքում ախտորոշել կորոնավիրուսը։ Այն կկիրառվի օդանավակայանում և բոլոր անհրաժեշտ վայրերում։




