
Էջմիածնում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Այս մասին գրված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները շարունակվում են.
Քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մեկնարկել եւ շարունակվում են Էջմիածնի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները:
Ախտահանվում են նաեւ կանգառներն եւ հասարակական վայրերում տեղադրված նստարանները»,- գրված է էջում:




