ԿարևորՀասարակություն

Իտալիայից Հայաստան հատուկ չվերթի ուղևորները «Զվարթնոց»-ից դուրս են բերվելու հատուկ ելքով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ  իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, օդանավակայանը բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։

Այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:

Չվերթի հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար դիմեք չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետևել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին։

Կարդացեք նաև

Back to top button