ԿարևորՀասարակություն

Իտալիայից Հայաստան վերադարձող քաղաքացիները այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան

Իտալիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան:

Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։

Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ
դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ։

Կարդացեք նաև

Back to top button