
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ իր և Աննա Հակոբյանի հանձնած թեստը ցույց է տվել բացասական պատասխան: Այսինքն՝ իրենք վարակված չեն կորոնավիրուսով:
Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին ուշ երեկոյան հայտնեց, որ ամուսիններով կմնան մեկուսացված, մինչև թեստերի պատասխանները հայտնի կդառնան:
«Աննան եղել է Բրազիլիայում, ողջագուրվել է առաջին տիկնոջ հետ: Բրազիլիայի նախագահի դեպքը թեև հերքվել է, մենք ջերմություն չունենք, ամեն դեպքում, մեկուսացված պայմաններում կմնանք: Վաղն առավոտյան թեստ կհանձնենք»,- ասել էր վարչապետը:




