
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել: ՀՀ ուղարկված բոլոր նմուշների պատասխանները բացասական էին: Չնայած դրան, ձեռնարկվում են նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումներ, որոնց շարքում մարտի 16-ից դասապրոցեսը կդադարեցվի նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական, միջին մասնագիտական (արհեստագործական) և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Այսօր հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականը՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հրամանով մարտի 14-ից 23-ը հանրապետությունում չեղարկվել կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվել են բոլոր տեսակի մասսայական մշակութային միջոցառումները։
ՄԵՀԶ նախարարությունը հորդորել է հասարակական կազմակերպություներին ու մասնավոր կազմակերպություններին ևս չեղարկել նախատեսված մասսայական միջոցառումները։




