ԿարևորՀասարակություն

Ունենք շուրջ 200 մեկուսացված անձ․ Արսեն Թորոսյան

Ունենք շուրջ 200 մեկուսացված անձ, այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումները։

https://www.facebook.com/watch/live/?v=553058571982886&notif_id=1584183402687152&notif_t=live_video

Նախարարը տեղեկացրել է, որ այդ անձինք մեկուսացված են տարբեր բնակավայրերում և շենքում: Թորոսյանը հույս է հայտնել, որ նրանց մոտ չի հաստատվի հիվանդությունը, սակայն եթե անգամ հայտնաբերվի էլ՝ նրանք արդեն մեկուսացված են:

Արսեն Թորոսյանը խորհուրդ է տալիս հետևել բոլոր այն կանոնոներին, որոնք զերծ կպահեն կորոնավիրուսով վարակվելու ռիսկից և իհարկե հետևել պաշտոնական լրահոսին։

Նոր դեպքեր իհայտ գալուն պես, այդ մասին կհայտարարվի և չեն թաքցվի, վստահեցրել է նախարար Թորոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button