ԿարևորՀասարակություն

Քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․ Էջմիածնի քաղաքապետի հորդորը՝ էջմիածնեցիներին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորել է զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց:

«Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է: Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»,-նշել է նա:

https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/805470959949185

Կարդացեք նաև

Back to top button