ԿարևորՀասարակություն

Բավրա անցակետը հատելիս մեկուսացվել է երկու օտարերկրյա քաղաքացի

Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: Այս մասին նախօրեին իր ֆեյսբուքի էջում հայտնել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է։ Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»,-նշված է գրառման մեջ։

https://www.facebook.com/tigranpetrosyanN10/posts/640215730150169

Կարդացեք նաև

Back to top button