ԿարևորՔաղաքական

Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին: Երկու երկրների գլխավոր դատախազները կարևոր համարելով անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր, ստորագրել են համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա իրագործել իրավական դաշտում համագործակցության բոլոր ասպեկտները:

«Թմրանյութերի շրջանառությունը մի քանի անգամ մեծացել է տարածաշրջանում և հարկ է որպեսզի արդյունավետ պայքար ծավալվի»,- հուշագրի ստորագրումից հետո ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազը:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ նշել է, որ տնտեսական համագործակցության խորացման ու զբոսաշրջության ծավալների մեծացմանը զուգահեռ անհրաժեշտություն էր զգացվում նաև իրավական դաշտում արդյունավետ համագործակցել:

Back to top button