
Ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի մասին և ինչպես պաշտպանվել դրանից։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկացրել է կարճ տեսահոլովակ ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների մասին։
«Եթե ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ Առողջապահության նախարարության «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով»,– հայտնում է Առողջապահության նախարարությունը:




