
Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 8 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը։
Նրա խոսքով, հաստատված դեպքերը Էջմիածնի կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփում ունեցած և մեկուսացված անձնաց շրջանակից են։
Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:
Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն թեստավորվել են այն քաղաքացիները, որոնք մարտի 1–ից մեկուսացվել էին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։
Ըստ նախարարի` եթե թեստի արդյունքները բացասական լինեն, նրանք կարող են վերադառնալ տուն։
Մանրամասները՝ տեսանյութում։




