ԿարևորՀասարակություն

Կանաչ տարածքները՝ ավտոմեքենաների համար կայանատեղի

Ավտոմեքենաները կանաչ  գոտիներում կայանելն արդեն սովորական է դարձել: Արաբկիր վարաչական շրջանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակված՝ հետևյալ գրառմամբ.

«Հարգելի՛ վարորդներ, ձեր կամայական կայանումներով կանաչապատ միջավայրից զրկում եք ձեր իսկ երեխաներին: Յուրաքանչյուր նման կայանումից առաջ հիշեք, որ ձեզ հետևում են ոչ միայն տեսախցիկներն ու ՃՈ աշխատակիցները, այլև օրինապահ քաղաքացիները»:

Հետգրության մեջ նշվում է, որ վարչական շրջանի բնակիչներն են տրամադրել լուսանկարները, որոնք պարբերաբար կհրապարակվեն՝  հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը:

https://www.facebook.com/Arabkirvarchakanshrjan/posts/3050761371641404



Կարդացեք նաև

Back to top button