
Հաստատվել է Նոր կորոնավիրուսի երկու նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում, գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:
«Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք թեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- հայտնել է նախարարը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի։




