ԿարևորՀասարակություն

«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի մեծ մասը

«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ընկրության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: Արմենիա ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին:
Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթերը մինչև ապրիլի 16-ը:
Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթերը:
Մաղթում ենք Ձեզ առողջություն»:

https://www.facebook.com/gev.khachatryan.315/posts/2716982685063592

Կարդացեք նաև

Back to top button