
Այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, ֆեյսբուքի իր էջում հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա` թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով:
Փոխվարչապետ Ավինյանը կոչ է անում կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ։
Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,
+393423382875, +393442451433
Էլ. հասցե՝ [email protected]




