
Ամերիկյան «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնը չեղյալ է հայտարարել ուրբաթ օրը Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսը կորոնավիրուսի պայմաններում» կլոր սեղանը՝ նույն վարակի տարածման պատճառով, հայտնում է Bloomberg-ը:
Կենտրոնը չեղյալ է հայտարարել նաև այլ խորհրդաժողովներ, որոնք նախատեսված էին մարտի 11-ից ապրիլի 3-ը Նյու Յորքում և Վաշինգտոնում։
Bloomberg News-ի տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ–ում չեղարկվել է ավելի քան 50 խոշոր միջոցառում՝ գրեթե 1 միլիոն մարդու մասնակցությամբ:




