ԿարևորՀասարակություն

Արտերկրում բնակվող քաղաքացիները պատրաստ են օգնել կուրթանցի Մեխակ Առաքելյանին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր օգնական Անուշ Դավթյանի հետ մեկնել է Լոռու մարզի Կուրթան գյուղ՝ այցելելու այնտեղ բնակվող Մեխակ Առաքելյանին և նրա ընտանիքին: Սիփան Փաշինյանն այս մասին հայտնել է Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութի միջոցով: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ այդ ընտանիքի համար լավ լուրեր ունի:

«Արտերկրում բնակվող մի քանի քաղաքացիներ խնդրել են ինձ այցելել կուրթանցի Մեխակ Առաքելյանի ընտանիքին և հայտնել նրանց, որ իրենք պատրաստակամ են օգնել՝ լուծել նրանց խնդիրները: Նրանք նման որոշում են կայացրել, երբ մամուլից տեղեկացել են կուրթանցի այդ տղամարդու առողջական խնդիրների մասին»,- նշել է Սիփան Փաշինյանը։

Նա հավելել է, որ շահարկումներից խուսափելու համար այս ամենի մասին մանրամասն տեղեկություններ կհայտնի ապրիլի 5-ի հանրաքվեից հետո։

https://www.facebook.com/342844385808997/posts/2790396227720455/

Կարդացեք նաև

Back to top button