ԿարևորՀասարակություն

Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում. Լոռու մարզպետը՝ կուրթանեցի երիտասարդի մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում խոստացել է կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանին աջակցել՝ կուտակված խնդիրները լիարժեք ուսումնասիրելուց հետո: Նիկոլ Փաշինյանի Լոռու մարզ անցած շաբաթ կատարած այցի ժամանակ Մեխակ Առաքելյանը վարչապետից տուն էր խնդրել: Ըստ երիտասարդի՝ ինքն ունի թոքերի, ողնաշարի լուրջ խնդիրներ: Մարզպետը նշել է, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմն արդեն զբաղվում է խնդրով:

«Հարգելի ընկերներ, կուրթանեցի երիտասարդի պատմություն հետ կապված ուզում եմ նշել, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը: Առողջական, սոցիալական, բնակապահովման, աշխատանքի խնդիրներ…

Սրանք խնդիրներ են, որոնք այս ընտանիքում կուտակվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացում: Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, երիտասարդի ընտանիքի տարաբնույթ խնդիրների համապարփակ ուսումնասիրությունից հետո մենք առաջիկայում կներկայացնենք նաև ընդհանրական արդյունքներն ու հնարավոր լուծումները: Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում, փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը՝ մեր ջանքերը մեկտեղելու ու տեսանելի արդյունքների հասնելու համար»,- գրել է նա:

https://www.facebook.com/andrey.ghukasyan/posts/3460731853997502

Կարդացեք նաև

Back to top button