ԼուրերԿարևորՍպորտ

Սա նոր մարտահրավեր է ինձ համար.Խոակին Կապարոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապարոսը գրառում է կատարել Թվիթերի իր պաշտոնական էջում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին վստահության համար: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ես և իմ թիմն ամեն ինչ կանենք այս հետաքրքիր նախագծի համար»,- գրել է նա:

Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը՝ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը:

Նա ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Աթլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր փետրվարի 12-ից։ ՀՖՖ-ն խզել էր Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը։ Այս ամիս ազգային թիմը կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում Ուզբեկստանի (մարտի 26) եւ Ղազախստանի (մարտի 30) հետ։

Կարդացեք նաև

Back to top button