ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվում են 24–ժամյա ռեժիմով

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի,ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին է ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում: Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը:

Փոխվարչապետը կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպվածությունը ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորները (անկախ նրանից՝ ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ) պետք է լրացնեն հասցեական քարտեր, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը:

Տիգրան Ավինյանը ներկա է եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:

Կարդացեք նաև

Back to top button